Մեկնարկել է Թեհրանի երկխոսության երրորդ ֆորումը՝ 36 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ
(last modified Mon, 19 Dec 2022 07:57:39 GMT )
Դեկտեմբեր 19, 2022 11:27 Asia/Tehran

ԻԻՀ ԱԳ նախարարի, դեսպանների, քաղաքական պաշտոնյաների և 36 երկրների վերլուծական կենտրոնների ղեկավարների և մտավորականների ներկայությամբ, ԱԳՆ Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնում մեկնարկել է Թեհրանի երկխոսության (TDF 2022) երրորդ ֆորումը:

36 երկրների  մոտ 70 ներկայացուցիչների մասնակցությամբ այս տարվա ֆորումի քննարկման կարևոր թեման լինելու է Իրանի հարևանության քաղաքականությունը և  բարեկամության ու վստահության ձևավորումը: 

Ֆորումի շրջանակներում կքննարկվեն նաև այնպիսի հարցեր, ինչպես՝  Արևմտյան Ասիայի և Պարսից ծոցի անվտանգության վերջին զարգացումները, տարածաշրջանային կապերն ու էներգետիկ անվտանգությունը, ուկրաինական ճգնաժամը և դրա տարածաշրջանային ու համաշխարհային  հետևանքները, ինչպես նաև Աֆղանստանում խաղաղության և ներառական կառավարության հեռանկարը։