Մեկնարկել է Թեհրանի երկխոսության երրորդ ֆորումը՝ 36 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i189526-Մեկնարկել_է_Թեհրանի_երկխոսության_երրորդ_ֆորումը_36_երկրների_ներկայացուցիչների_մասնակցությամբ
ԻԻՀ ԱԳ նախարարի, դեսպանների, քաղաքական պաշտոնյաների և 36 երկրների վերլուծական կենտրոնների ղեկավարների և մտավորականների ներկայությամբ, ԱԳՆ Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնում մեկնարկել է Թեհրանի երկխոսության (TDF 2022) երրորդ ֆորումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 19, 2022 07:57 Asia/Tehran

ԻԻՀ ԱԳ նախարարի, դեսպանների, քաղաքական պաշտոնյաների և 36 երկրների վերլուծական կենտրոնների ղեկավարների և մտավորականների ներկայությամբ, ԱԳՆ Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնում մեկնարկել է Թեհրանի երկխոսության (TDF 2022) երրորդ ֆորումը:

36 երկրների  մոտ 70 ներկայացուցիչների մասնակցությամբ այս տարվա ֆորումի քննարկման կարևոր թեման լինելու է Իրանի հարևանության քաղաքականությունը և  բարեկամության ու վստահության ձևավորումը: 

Ֆորումի շրջանակներում կքննարկվեն նաև այնպիսի հարցեր, ինչպես՝  Արևմտյան Ասիայի և Պարսից ծոցի անվտանգության վերջին զարգացումները, տարածաշրջանային կապերն ու էներգետիկ անվտանգությունը, ուկրաինական ճգնաժամը և դրա տարածաշրջանային ու համաշխարհային  հետևանքները, ինչպես նաև Աֆղանստանում խաղաղության և ներառական կառավարության հեռանկարը։