Չինաստանն աջակցում է ՀԳՀԾ-ի վերականգնմանը և ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների չեղարկմանը
ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցչի տեղակալը պահանջել է վերսկսել ՀԳՀԾ-ի վերականգնման և Իրանի դեմ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները չեղարկելու շուրջ բանակցությունները։
Գենգ Շուանգը տեղական ժամանակով երկուշաբթի երեկոյան, 2231 բանաձևի կատարման մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտնել է, որ ՀԳՀԾ-ն բազմակողմ դիվանագիտության կարևոր ձեռքբերում է և վեճերը երկխոսության և խորհրդակցությունների միջոցով խնդիրները լուծելու կենդանի օրինակ է, ինչպես նաև միջուկային զենքի չտարածման ռեժիմի և Մերձավոր Արևելքում խաղաղության ու կայունության հիմնական հենասյուն:
Չինացի այս դիվանագետը հավելել է, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ նախկին կառավարության միակողմանի դուրս գալը և Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելը միջուկային ճգնաժամի պատճառ է դարձել։
ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցչի տեղակալը խնդրել է ԱՄՆ-ին կատարել ՀԳՀԾ-ով ստանձնած բոլոր պարտավորությունները, չեղարկել Իրանի դեմ բոլոր միակողմանի պատժամիջոցները և դադարեցնել սպառնալիքները։
Չինաստանի ներկայացուցիչն այս հանդիպմանն ընդգծել է«Իրանի վրա ճնշումը չի նպաստում խնդիրների կարգավորմանը: Միջուկային բանակցությունները Իրանի ներքին զարգացումների հետ կապելը միայն կդադարեցնի այդ բանակցությունները։