Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավարը հայտարարել է, որ Իրանը Ռուսաստանին հրթիռ չի վաճառել
https://parstoday.ir/hy/news/iran-i190038-Ուկրաինայի_ռազմական_հետախուզության_ղեկավարը_հայտարարել_է_որ_Իրանը_Ռուսաստանին_հրթիռ_չի_վաճառել
Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը հերքել է արևմտյկան ԶԼՄ-ների տարածած այն լուրերը, թե Իրանը Ռուսաստանին հրթիռներ է մատակարարել և այդ գործընթացը շարունակվելու է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 27, 2022 05:14 Asia/Tehran
  • Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավարը հայտարարել է, որ Իրանը Ռուսաստանին հրթիռ չի վաճառել

Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը հերքել է արևմտյկան ԶԼՄ-ների տարածած այն լուրերը, թե Իրանը Ռուսաստանին հրթիռներ է մատակարարել և այդ գործընթացը շարունակվելու է:

Իրանի կողմից Ռուսատսանին ԱԹՍ-ների մատակարարման մասին լուրերից հետո, արևմտյան ԶԼՄ-ները հիմա էլ պնդում են, թե Թեհրանը բալիստիկ հրթիռներ է մատակարարել Մոսկվային:
ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ Մոհամմադ Բաղերին հայտարարել է. «Ուկրաինական պատերազմում իրանական ԱԹՍ_ների կիրառման վերաբերյալ շրջանառվող լուրերը հոգեբանական պատերազմի մաս են կազմում:
Բացի այն, որ այդ լուրերը կեղծ են, դրանք նաև վկայում են ԱԹՍ-ների ոլորտում Իրանի բարձր վարկանիշի ու կարևորության մասին»: