Թեհրանում Իտալիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ
Դեկտեմբեր 30, 2022 11:35 Asia/Tehran
Թեհրանում Իտալիայի դեսպան Ջուզեպպե Պերոնեն այսօր կանչվել է Իրանի ԱԳՆ:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ նախարարությունում դեսպանին է փոխանցվել Իրանի խիստ բողոքը՝ Իտալիայի մի շարք ապաշտոնյաների միջամտողական հայտարարությունների կապակցությամբ, ինչպես նաև ընդգծվել է, որ Իրանը դեմ է մարդու իրավունքների վերաբերյալ ընտրովի և երկակի մոտեցումներն և դիմացի կողմն է, որ անօրինական պատժամիջոցների միջոցով ոտնահարել է իրանցիների իրավունքները:
Նշվել է նաև, որ մի շարք իտալացի պաշտոնյաների անտրամաբանական դիրքորոշումները որևէ կապ չունեն երկու երկրների պատմական հարաբերությունների հետ:
Դեսպանը նշել է, որ Իրանի բողոքը հնարավորինս շուտ կփոխանցի իր երկրի կառավարությանը:
Պիտակ