Ժողովրդական մեծ հավաք նվիրված՝ գեներալ Սոլեյմանիի նահատակության երրորդ տարելիցին
Թեհրանի լուսահոգի Իմամ Խոմեյնիի անվան Մուսալայում տեղի ուենցավ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի լեգենդար հրամանատար՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության երրորդ տարելիցին նվիրված արարողությունը:
Այսօր 2023 թվականի հունվարի 3-ը, ԻՀՊԿ-ի Ղոդս ստորաբաժանման լեգենդար հրամանատար գեներալ Սոլեյմանիի նահատակության երրորդ տարելիցի և Դիմադրության համաշխարհային օրն է:

Բաղդադի օդանավակայանում այս մեծ նահատակի ու նրա ուղեկցիների վրա հարձակումն իրականացվել է ԱՄՆ ժամանակի նախագահ Դոնալդ Թրամփի վերահսկողությամբ ու անմիջական հրամանով:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին Թեհրանի Մուսալայում կայացած գեներալ Հաջ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության երրորդ տարելիցի ոգեկոչման արարողության ժամանակ ասել է. «Մենք չենք մոռացել նահատակ Սոլեյմանիի արյունը և երբեք չենք մոռանա այն։Նահատակ Սոլեյմանիի արյան վրեժը առնելու ենք սպանության հեղինակներից և վճռական են այս հարցում»:
Մենք թույլ չենք տա, որ նրանք հանգիստ քնեն»։Ընդգծելով, որ նահատակ Սոլեյմանին փշրեց աշխարհում ԱՄՆ-ի հեգեմոնիան, Ռայիսին ասել է.«Բոլոր ազատախոհ տղամարդկանց ու կանանց ուղղված Հաջ Ղասեմի հիշատակի միջոցառմանը մասնակցելու ուղերձն այն է, որ պետք է ոտքի կանգնելով և դիմակայելով կայսերապաշտությանն ու բռնությանը, փակել բռնարարների ու իմպերիալիստների ճանապարհը»: