Վելայաթի. Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները խորը, ռազմավարական և զարգացող են
https://parstoday.ir/hy/news/iran-i190708-Վելայաթի._Իրանի_և_Ռուսաստանի_հարաբերությունները_խորը_ռազմավարական_և_զարգացող_են
Միջազգային հարցերով Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի խորհրդականն ասել է.-« Իրան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են լավագույն մակարդակի վրա և զարգանում են»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 05, 2023 13:22 Asia/Tehran
  • Վելայաթի. Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները խորը, ռազմավարական և զարգացող են

Միջազգային հարցերով Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի խորհրդականն ասել է.-« Իրան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են լավագույն մակարդակի վրա և զարգանում են»։

Ալի Աքբար Վելայաթին ՌԴ-ի Պետդումայի նախկին փոխխոսնակ Սերգեյ Բաբուրինի  հետ հանդիպմանը, անդրադառնալով ուկրաինական պատերազմին, հավելել է, որ գլխավոր պատճառը, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի միջև հակամարտությունների տարածումն է:Այսօրվա աշխարհն այլևս միաբևեռ չէ, և անկախ երկրների համար շատ կարևոր է զգույշ լինեն  և թույլ չտան ,որ նրանք ներթափանցեն տարածաշրջան»:
Հարավկովկասյան տարածաշրջանի վերաբերյալ Վելայաթին ասել է.«Ինչպես ընդգծել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը, Իրանը չի ընդունի ներկայիս սահմանների որևէ փոփոխություն, և տարածաշրջանի անվտանգությունը պետք է անկասկած պահպանվի»։
Անդրադառնալով  Իրանի և Ռուսաստանի միջև խորը և զարգացող հարաբերություններին, Սերգեյ Բաբուրինն ասել է.«Ռուսաստանը կարող է օգտագործել պատժամիջոցները չեզոքացնելու Իրանի փորձը, և որ Իրանի, Ռուսաստանի և Սիրիայի համագործակցությունը արժեքավոր հիմք է բազմաբևեռ աշխարհի համար»։
Ռուս քաղաքական գործիչը  հստակեցրել  է, որ Իրանի գաղափարները շատ կարևոր են իսլամական նոր քաղաքակրթություն կերտելու համար, և ինքը քաղաքական համակարգում ուշադրություն է դարձրել բարոյական և կրոնական սկզբունքներին։