Ամիր Աբդոլլահյան. Իրանը պատրաստ է համագործակցել Մեծ քսանյակի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i191194-Ամիր_Աբդոլլահյան._Իրանը_պատրաստ_է_համագործակցել_Մեծ_քսանյակի_հետ
Հինգշաբթի օրը կայացած «Հարավի ձայնը» ԱԳ նախարարների վեբինարում ունեցած ելույթում, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը ներկայացրել է Իրանի դիրքորոշումներն ու տեսակետները՝ համաշխարհային կարևոր խնդիրների և միջազգային ասպարեզում հարավային երկրների ազդեցիկ դերակատարության կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 13, 2023 07:44 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Իրանը պատրաստ է համագործակցել Մեծ քսանյակի հետ

Հինգշաբթի օրը կայացած «Հարավի ձայնը» ԱԳ նախարարների վեբինարում ունեցած ելույթում, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը ներկայացրել է Իրանի դիրքորոշումներն ու տեսակետները՝ համաշխարհային կարևոր խնդիրների և միջազգային ասպարեզում հարավային երկրների ազդեցիկ դերակատարության կապակցությամբ:

Ամիր Աբդոլլահյանը նշել է. «Աշխարհն այսօր տառապում է բազմաշերտ և բարդ ճգնաժամերից և դիմակայում Covid-19-ի վերադարաձի հավանակության, պատերազմների ու ահաբեկչության, թույլ զարգացման ու աղքատության, տնտեսական անհավասարության, լճացման ու գնաճի դեմ»:

Իրանի ԱԳ նախարարը հավելել է. «Սակայն որոշ երկրներ, գլոբալ խնդիրներն ու ճգնաժամերը լուծելու հարցում  համագործակցելու փոխարեն, աշխատում են իրենց միակողմանի շահերի ուղղությամբ, ազդում միջազգային ֆինանսատնտեսական ինստիտուտների աշխատանքի վրա  և պատժամիջոցների կիրառմամբ ճնշում գործադրում բազմակողմանիության կողմնակից անկախ երկրների վրա»: 

Կոչ անելով քայլեր ձեռնարկել համաշխարհային խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ, Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է համագործակցել Մեծ քսանյակի հետ: Նա նաև առաջարկել է հարավի բնակչության շահերն ապահովելու, ինչպես նաև անդրադարձել բազմակողմ, տարածաշրջանային և միջազգային համագործակցություն ապահովելու նպատակով «հարավային երկրների եռյակի» ձևավորմանը։