Սեուլի պարզաբանումները՝ կապված Հարավային Կորեայի նախագահի վերջին հայտարարությունների հետ
(last modified Thu, 19 Jan 2023 14:00:44 GMT )
Հունվար 19, 2023 17:30 Asia/Tehran
  • Սեուլի պարզաբանումները՝ կապված Հարավային Կորեայի նախագահի վերջին հայտարարությունների հետ

Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը ԱՄԷ-ում այս երկրի նախագահի վերջին հայտարարությունները որակել է որպես Հյուսիսային Կորեայի դեմ զինվորականների ոգին ուժեղացնելու փորձ։

Yonhap լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հինգշաբթի օրը Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը Սեուլում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին պարզաբանել է այս երկրի նախագահի չմտածված հայտարարությունները։

Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լիմ Սու-Սուկն այսօր հայտարարել է, որ երկրի փոխվարչապետ Չո Հյուն Դոնգը Սեուլում հանդիպել է Իրանի դեսպան Սաիդ Բադամչի Շաբեստարիի հետ և իրանցի դիվանագետին է հանձնել Յուն Սուկ-Յոլի վերջին հայտարարությունների վերաբերյալ ուղերձը:

Ուղերձում  նշվում է. «Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ-Յոլի հայտարարությունները կապված չեն Իրանի և Հարավային Կորեայի միջազգային հարաբերությունների հետ և արվել են ԱՄԷ-ում առաքելություն իրականացնող զինվորներին խրախուսելու նպատակով»։

Ընդգծելով Իրանի հետ բարեկամական հարաբերությունները զարգացնելու երկրի ցանկությունը՝ Հարավային Կորեայի խոսնակն ասել է. «Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու Հարավային Կորեայի վճռականությունը չի փոխվել»։

Նշելի է, որ Հարավային Կորեայի նախագահի չմտածված հայտարարությունները հարուցել են նաեւ այդ երկրի իշխող կուսակցության դժգոհությունը։