Ամիր Աբդոլլահյանն արձագանքել է Ջենինի ճամբարի վրա սիոնիստ զինվորների հարձակմանը
ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է. «Ջենինի դիմադրության խրամատը փորված է և հետդարձի ճանապարհ չկա»:
Արձագանքելով Ջենինի ճամբարի վրա սիոնիստ զինվորների հարձակմանը և 10 պաղեստիցնիների սպանությանն Ամիր Աբդոլլահյանը Twitter-ում արած գրառման մեջ նշել է. «Միջազգային հանրությունը և իսլամական երկրները պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն՝ Ջենինի ճամբարի վրա սիոնսիտների իրականացրած հարձակման ու սպանդի կապակցությամբ»:
Բենիամին Նեթանյահուի կաբինետում, որն ամենածայրահեղականն է Սիոնիստական ռեժիմի 75-ամյա պատմության մեջ, որոշ նախարարներ, այդ թվում՝ Ներքին անվտանգության նախարարը, բացահայտ ռասիստ են ու ահաբեկիչ: Կաբինետը պաշտոնապես խրախուսում է պաղեստինցիների նկատմամբ բռնությունները և բոլոր միջոցներով աջակցում այդ բռնություններին:
Օրերս, ռեժիմի Ներքին անվտանգության նախարար Իտմար Բեն Գաուերը բարձրացրել է հետախուզության և ներքին անվտանգության կազմակերպության (Շաբաք) ուժերը պաղեստինցիների դեմ օգտագործելու հարցը: Կազմակերպության ուժերը մասնակցել են նաև Ջենինի ոճրագործությանը։