Ամիր Աբդոլլահյան. Մենք մեծ հնարավորություններ ունենք խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում
https://parstoday.ir/hy/news/iran-i193136-Ամիր_Աբդոլլահյան._Մենք_մեծ_հնարավորություններ_ունենք_խաղաղ_միջուկային_էներգիայի_ոլորտում
Ամերիկյան NPR ռադիոյին տված հարցազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Մենք մեծ հնարավորություններ ունենք խաղաղ ատոմային էներգիայի ոլորտում»։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 10, 2023 12:22 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Մենք մեծ հնարավորություններ ունենք խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում

Ամերիկյան NPR ռադիոյին տված հարցազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Մենք մեծ հնարավորություններ ունենք խաղաղ ատոմային էներգիայի ոլորտում»։

Նա հավելել է. «Ի պատասխան ԱՄՆ-ի սխալ քայլերի, մենք ընդլայնել ենք մեր միջուկային խաղաղանպատակ գործունեության ծավալները, սակայն ելնելով համոզմունքներից և արժեքներից՝ ատոմային ռումբ կառուցելու նպատակ չունենք»:

Անդրադառնալով ՀԳՀԾ-ի վերածննդին, Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Կարծում եմ՝ ամերիկացիները չեն կարողանում որոշում կայացնել: Ես չգիտեմ, թե ինչ է կատարվում Սպիտակ տանը, բայց մենք տեսնում ենք, որ Վաշինգտոնում դեռևս չունեն բավարար ուժ՝ ՀԳՀԾ-ին վերադառնալու մասին որոշում կայացնելու համար»: