Լուկաշենկոն մտադիր է մոտ ժամանակներս Իրան այցելել
https://parstoday.ir/hy/news/iran-i193224-Լուկաշենկոն_մտադիր_է_մոտ_ժամանակներս_Իրան_այցելել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մտադիր է մոտ ժամանակներս Իրան այցելել։ Այս մասին Նա հայտնել է Իրանի առաջնորդին ուղղված շնորհավորական ուղերձում, հաղորդում է БелНовости-ն։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 11, 2023 12:03 Asia/Tehran
  • Լուկաշենկոն մտադիր է մոտ ժամանակներս Իրան այցելել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մտադիր է մոտ ժամանակներս Իրան այցելել։ Այս մասին Նա հայտնել է Իրանի առաջնորդին ուղղված շնորհավորական ուղերձում, հաղորդում է БелНовости-ն։

Նման ուղերձի առիթը Հանրապետությունում Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձն էր։

Այս իրադարձության կապակցությամբ Ալեքսանդր Լուկաշենկոն բելառուսցիների եւ անձամբ իր անունից շնորհավորել է իրանցի գործընկեր Իբրահիմ Ռայիսիին:

Ուղերձում նշվում է Թեհրանի կարեւոր դերը ոչ միայն տարածաշրջանում, այլեւ ամբողջ աշխարհում։

Բելառուսի նախագահի խոսքով՝ Իրանն այսօր աչքի է ընկնում արագ տնտեսական աճով եւ, համապատասխանաբար, երկրի բնակիչների բարեկեցության աճով:

«Բոլոր ժամանակներում Բելառուսը մնացել է Իրանի կողքին, հավատարիմ է եղել բարեկամությանն ու իրավահավասար երկխոսությանը, պատասխանատու է եղել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման նկատմամբ»,-Լուկաշենկոյի խոսքը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը:

Նա նաեւ նշել է ՇՀԿ երկրների ղեկավարների խորհրդի ժամանակ անձնական հանդիպումներ անցկացնելու հաստատված բարի ավանդույթը։

Մասնավորապես, անցյալ տարվա սեպտեմբերին Սամարղանդում կայացած բանակցությունները, ըստ Ալեքսանդր Լուկաշենկոյի, լրջորեն խթանել են երկու երկրների հարաբերությունների զարգացումը բոլոր ոլորտներում։

«Ակնկալում եմ մոտ ժամանակներս այցելել Թեհրան եւ քննարկել երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի արդիական հարցեր»,-նշվում է ուղերձում: