80 երկրների 150 ներկայացուցիչներ մասնակցել են Իրանում ընթացող Սուրբ Ղուրանի միջազգային մրցույթին
Սուրբ Ղուրանի 39-րդ միջազգային մրցույթի ղեկավարը հայտարարել է.«Սուրբ Ղուրանի մրցույթին մասնակցել են 80 երկրի 150 ներկայացուցիչներ»:
2023 թվականի փետրվարի 18-ին Իսլամի մարգարեի Մաբաասի տոնի առիթով Իսլամական երկրների գագաթնաժողովների դահլիճում մեկնարկեց Սուրբ Ղուրանի 39-րդ միջազգային մրցույթի բացման արարողությունը:
Մասնակիցները միմյանց հետ մրցում են Ղուրանն ամբողջությամբ անգիր ներկայացնելու, ասմունքելու, ուսումնասիրելու և ընթերցելու ճյուղերում:
Սուրբ Ղուրանի 39-րդ միջազգային մրցույթի շտաբի ղեկավարը հավելել է.«Մրցույթի տարբեր բաժիններ ուղիղ եթերով կհեռարձակվեն Khabar կամ ներքին ու արտասահմանյան այլ ռադիոկայաններով և հեռուստաալիքներով, և ավելի քան 50 արտասահմանյան արբանյակային ալիքներով։
Նա ընդգծել է.-«Այս տարի առաջին անգամ մրցույթին մասնակցել է շուրջ 12 եվրոպական երկիր, որոնցից եզրափակիչ փուլ են դուր եկել Դանիան, Խորվաթիան, Նիդեռլանդները և Ֆինլանդիան։