Իրանը լուսանկարներում-Հորմուզի կարմիր հողը՝ տեսարժան և ուտելի
(last modified Tue, 21 Feb 2023 14:27:24 GMT )
Փետրվար 21, 2023 17:57 Asia/Tehran

Իրանի հարավում գտնվող Հորմուզ կղզին հրաշքների և երփներանգ գրավչությունների աշխարհ է: Հորմուզ ճանապարհորդելն ուղեկցվում է հիացմունքի զգացումով:

Հորմուզ կղզու հողը հարուստ է տարբեր օգտակար հանածոներով, որոնցից յուրաքանչյուրն ունի իր գույնը, և դրանց համադրությունը ստեղծել է  շոշափելի գունային սպեկտր։ Հողի կարմիր գույնի պատճառը տարբեր հանքանյութերի համադրությունն է և երկաթի օքսիդի ուժեղ առկայությունը։

Հորմուզի կարմիր հողի հետաքրքիր կետը նրա ուտելի հատկությունն է։ Զբոսաշրջիկները կարող են ճաշակել դրա մի մասը լողափով զբոսնելիս: «Գոլակ» կամ «Դելակ» ուտելի կարմիր հողի տեղական անվանումն է։ Հորմուզ կղզու բնիկները այս հողն օգտագործում են որպես սոուսի և համեմունքների հիմնական նյութ,տարբեր տեսակի ուտելիքների, հացի, թթուների և վարենիների պատրաստման ժամանակ և ուտելիքին յուրահատուկ համ են հաղորդում։