Բելառուսն ու Իրանը քննարկել են տնտեսական համագործակցությունը և նախապատրաստել իշխանությունների հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/iran-i194238-Բելառուսն_ու_Իրանը_քննարկել_են_տնտեսական_համագործակցությունը_և_նախապատրաստել_իշխանությունների_հանդիպումը
Բելառուսը և Իրանը քննարկել են տնտեսության ոլորտում համագործակցությունն ու նախապատրաստել իշխանությունների հանդիպումը: Այս մասին հայտնում է IRNA-ն:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 26, 2023 18:00 Asia/Tehran
  • Բելառուսն ու Իրանը քննարկել են տնտեսական համագործակցությունը և նախապատրաստել իշխանությունների հանդիպումը

Բելառուսը և Իրանը քննարկել են տնտեսության ոլորտում համագործակցությունն ու նախապատրաստել իշխանությունների հանդիպումը: Այս մասին հայտնում է IRNA-ն:

Իրանական պատվիրակությունը արդյունաբերության, հանքերի և առևտրի փոխնախարար Մոհամմադ Մուսավիի գլխավորությամբ փետրվարի 21-24-ն այցելել է Մինսկ՝ բելառուս գործընկերոջ հրավերով։

Մուհամադ Մուսավին հանդիպել է արդյունաբերության նախարարի, նրա տեղակալների ու մի շարք այլ պաշտոնյաների հետ: Կողմերը քննարկել են հեռահաղորդակցության, տեղեկատվական ու հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում բելառուսական և իրանական ձեռնարկությունների  փոխշահավետ համագործակցության  հեռանկարները:

Փետրվարի 21-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է մարտի կեսերին Իրան այցելելու մասին։