Իրանի Սուրբ Թադեւոսի հայկական վանքը աշխարհի ամենահին եկեղեցական շինություններից է․ Mehr
https://parstoday.ir/hy/news/iran-i194352-Իրանի_Սուրբ_Թադեւոսի_հայկական_վանքը_աշխարհի_ամենահին_եկեղեցական_շինություններից_է_mehr
Իրանական Mehr լրատվական գործակալությունը տեղեկություն է հրապարակել Արեւմտյան Ադրբեջանի նահանգում գտնվող Սուրբ Թադեւոսի հայկական վանքի մասին։
(last modified 2025-09-18T16:00:40+00:00 )
Փետրվար 28, 2023 17:12 Asia/Tehran
  • Իրանի Սուրբ Թադեւոսի հայկական վանքը աշխարհի ամենահին եկեղեցական շինություններից է․ Mehr

Իրանական Mehr լրատվական գործակալությունը տեղեկություն է հրապարակել Արեւմտյան Ադրբեջանի նահանգում գտնվող Սուրբ Թադեւոսի հայկական վանքի մասին։

«Սուրբ Թադեւոսի վանքը հնագույն հայկական վանք է Իրանի Արեւմտյան Ադրբեջան նահանգի լեռնային տեղանքում։

Վանքը, որը հայտնի նաեւ Ղարա Քիլիսա անունով, գտնվում է Չալդրան քաղաքից մոտ 20 կիլոմետր հեռավորության վրա: Այն համարվում է աշխարհի ամենահին եկեղեցական շինություններից մեկը»,- ​​նշում է իրանական լրատվամիջոցը։

Սուրբ Թադեւոսի վանքը 2008 թ.  գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության համաշխարհային ժառանգության մեջ Ս.Ստեփանոս և Ձորձոր վանքերի հետ միասին, «Հայկական եկեղեցիները Իրանում» անվան տակ։