Ուլյանով. Արևմուտքը չունի քաղաքական կամք՝ վերսկսելու պատժամիջոցները չեղարկելու շուրջ բանակցությունները
(last modified Thu, 02 Mar 2023 12:40:10 GMT )
Մարտ 02, 2023 16:10 Asia/Tehran
  • Ուլյանով. Արևմուտքը չունի քաղաքական կամք՝ վերսկսելու պատժամիջոցները չեղարկելու շուրջ բանակցությունները

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի դեսպանն ու մշտական ​​ներկայացուցիչն ընդգծել է, որ Արևմուտքը քաղաքական կամք չունի պատժամիջոցները չեղարկելու շուրջ բանակցությունները վերսկսելու հարցում։

Միխայիլ Ուլյանովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի տեսել արեւմտյան կողմերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից Վիեննայի բանակցությունները վերսկսելու պատրաստակամության նշաններ։ Նա հայտարարեց, որ ճիշտ քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր կլինի վերսկսել այդ բանակցությունները, որ Իրանը, Ռուսաստանը և Չինաստանն ունեն անհրաժեշտ քաղաքական կամք, բայց արևմտյան երկրները դա չունեն։

Միխայիլ Ուլյանովը հավելել է, որ պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունները վերսկսելու համար անհրաժեշտ է միայն այն, որ բոլոր կողմերը վերադառնան Վիեննա և գործընթացն ուղղորդեն դեպի բարենպաստ արդյունք։

Վիեննայում պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունները հասել են մի փուլի, որ եթէ ԱՄՆ-ն ընդունի Իրանի ողջամիտ պահանջները և կայուն համաձայնագրի պահանջները, վերջնական համաձայնությունը ձեռք կբերվի։