Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը հանդիպել է ԻԻՀ նախագահի հետ
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի հետ հանդիպմանը ասել է.«Երկկողմ համագործակցության համար անհրաժեշտություն է Գործակալության անկախության պահպանումը և Իրանի ժողովրդի իրավունքների հարգումը»։
Իրանի նախագահի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.-«Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ հանդիպման ժամանակ համագործակցությունը համարել է երկկողմանի քայլ, որը Գործակալության անկախության պահպանման և Իրանի ժողովրդի իրավունքների վերականգնման հիման վրա,կարող է շարունակվել»:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի քաղաքական հարցերով տեղակալը նաև գրել է.«Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը ևս գոհունակություն է հայտնել համագործակցության ուղին հարթելու միջոցառումների ընդհանուր օրակարգի ձեռքբերման կապակցությամբ»։
Թեհրանում գտնվող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին նաև հանդիպել և զրուցել է Իրանի նախագահի տեղակալ և Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի և ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ։