Քանանի Չաֆի. Իսրայելը միակ տեղն է, որի անվտանգությանն ապահովելու նկատմամբ ԱՄՆ-ն պարտավորություն է զգում
https://parstoday.ir/hy/news/iran-i196162-Քանանի_Չաֆի._Իսրայելը_միակ_տեղն_է_որի_անվտանգությանն_ապահովելու_նկատմամբ_ԱՄՆ_ն_պարտավորություն_է_զգում
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Իսրայելը միակ տեղն է, որի անվտանգությանն ապահովելու նկատմամբ ԱՄՆ-ն պարտավորություն է զգում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 29, 2023 04:10 Asia/Tehran
  • Քանանի Չաֆի. Իսրայելը միակ տեղն է, որի անվտանգությանն ապահովելու նկատմամբ ԱՄՆ-ն պարտավորություն է զգում

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Իսրայելը միակ տեղն է, որի անվտանգությանն ապահովելու նկատմամբ ԱՄՆ-ն պարտավորություն է զգում:

«Ֆարս» գործակալության հաղորդմամբ՝ թվիթերյան իր միկրոբլոգում արած անգլերեն գրառման մեջ, անդրադառնալով օկուպացված տարածքներում տիրող իրավիճակին և այդ կապակցությամբ ամերիկացիների մտահոգությանը, Քանանի Չաֆին նշել է. «Սիոնիստական ռեժիմի կնքահայրը, ով անհանգստացած է ռեժիմի ներսում տիրող ճգնաժամային վիճակով, ասում է, որ ռեժիմի ղեկավարները պետք է փոխզիջումների գնան, քանի որ դա իրենց քաղաքացիներին հնարավորություն կտա հաղթահարել այս փուլը»: 
Արդեն երրորդ ամիսը շարունակ, դատական օրենքի բարեփոխման դեմ բողոքող սիոնտսներն  ամեն շաբաթ օր բողոքի ցույց են անցկացնում: Իսկ երկուշաբթի օրը հայտարարվել է համազգային գործադուլ:
Նույն օրը երեկոյան, Իսրայելի վարչապետը հայտարարել է որ օրենքը չեղարկվում է: