Ամիր Աբդոլլահյան. ՀԳՀԾ-ի հարցը Ռուսաստանի ԱԳ նախարարի քննարկվելիք թեմաներից է
(last modified Wed, 29 Mar 2023 07:47:52 GMT )
Մարտ 29, 2023 11:17 Asia/Tehran

ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ի հարցը քննարկելու է ՌԴ ԱԳ նախարարի հետ:

ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, երեքշաբթի օրը Մոսկվա ժամանելուց հետո լրագրաողների հետ ճեպազրույցում, հայտարարել է. «Իրանի միջուկային բանակցությունների   և համաձայնագրին կողմերի վերադարձի հարցը քննարկելու եմ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ»: 
ՆՄա նշել է. «Ռուսաստանը կարևոր դերակատարություն ունեցավ Վիեննայում ամիսներ տևած Իրան-4+1 բանակցությունների նոր փուլում»: 
Անդրադառնալով Իրան-Ռուսաստան պաշտպանական համագործակցության կապակցությամբ ԱՄՆ-ի մտահոգությանը և Wall Street Journal-ի այն պնդմանը, թե Իրանը Ռուսաստանին ԱԹՍ-ներ տրամադրելու դիմաց Մոսկվայից ստացել է հետախուզական  և կիբեր սարքավորումներ, Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Պաշտպանական համագործակցությունը Թեհրանի և Մոսկվայի  օրակարգային թեմաներից է և այդ համագործակցությունը որևէ կողմի դեմ ուղղված չի լինելու»:
Խոսելով  Իրանի և Ռուսաստանի հարաբերությունների մասին, Ամիր Աբդոլլահյանը նշել է. «Տարբեր ոլորտներում Երկու երկրների միջև հարաբերություններն  ակտիվացել են: Մոսկվան և Թեհրանը գոհ են երկու երկրների և ժողովուրդների շահերից բխող համագործակցության ընդլայնումից»: