Լավրով. Իրանի դեմ բոլոր անօրինական պատժամիջոցները պետք է չեղարկվեն
Ռուսաստանի արտգործնախարարն ասել է.-« Իրանի դեմ սահմանված բոլոր անօրինական պատժամիջոցները պետք է չեղարկվեն»:
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հավելել է.-«Չնայած ԱՄՆ-ի և նրա դաշնակից երկրների կողմից Իրանի դեմ կիրառվող անօրինական պատժամիջոցներին, Ռուսաստանի առևտրային համագործակցությունն Իրանի հետ աճում է»։
Նշելով,որ ՀԳՀԾ-ն այլընտրանք չունի, և Ռուսաստանը ցանկանում է որքան հնարավոր է շուտ վերականգնել ՀԳՀԾ-ն, Լավրովը հստակեցրել է.«Աշխարհը սպասում է, որ ԱՄՆ-ն վերադառնա իր պարտավորություններին, և Իրանի դեմ պատժամիջոցները պետք է չեղարկվեն»։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հավելել է.-«Մոսկվան հատուկ ուշադրություն է դարձնում Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին, որոնք անցյալ տարի աճել են 22%-ով»։
Լավրովը նաև գոհունակություն է հայտնել Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման կապակցությամբ և Սիրիայում տեղի ունեցող զարգացումների մասին ասել է.-«Իրանի արտգործնախարարի հետ կարծիքներ ենք փոխանակել Սիրիայի, Պաղեստինի, Կովկասի և Եմենի խնդիրների լուծման, ինչպես նաև Կասպից ծովի իրավական կարգավիճակի վերաբերյալ»։