Պարսից ծոցի ջրերում մաքսանենգ վառելիք տեղափոխող օտարերկրյա նավի առգրավում
Իրանի հարավում գտնվող Հորմոզգան նահանգի արդարադատության ղեկավարը հայտարարել է Պարսից ծոցի ջրերում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի կողմից 125 հազար լիտր մաքսանենգ վառելիք տեղափոխող օտարերկրյա նավի առգրավման մասին:
ԻՍՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Հորմոզգան նահանգի արդարադատության գլխավոր նապագահ՝ Մոջթաբա Ղահրամանին հայտարարել է. «Պարսյան քաղաքի իրավասության ղեկավարի համաձայնությամբ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 412 Զուլֆաղար նավատորմի զինվորները հայտնաբերել են հազարավոր լիտր մաքսանենգ վառելիք տեղափոխող օտարերկրյա նավ Պարսից ծոցի ջրերում և առգրավել են այն»:
Իրանի Հորմոզգան նահանգի արդարադատության ղեկավարը հավելեց, որ հանցագործ նավի անձնակազմի 26 անդամները ձերբակալվել են և գտնվում են կալանքի տակ՝ հետաքննության գործընթացն ավարտելու համար։
Վառելիքի մաքսանենգության դեմ պայքարը կարևոր առաջնահերթություններից է և շարունակաբար հետապնդվում է դատական համակարգի կողմից՝ աջակցելու երկրի տնտեսության աճին և բարգավաճմանը, և Պարսից ծոցի ափերն ու նրա շրջակա ջրերը անվտանգ վայր չեն լինի շահամոլների և մաքսանենգների գործունեության համար: