Դեպի Չինաստան Իրանի ոչ նավթային արտահանման ծավալներն աճել են
https://parstoday.ir/hy/news/iran-i196746-Դեպի_Չինաստան_Իրանի_ոչ_նավթային_արտահանման_ծավալներն_աճել_են
Իրան-Չինաստան համատեղ առևտրի պալատի ղեկավարն ասել է.«Իրանի ոչ նավթային արտահանման 31%-ը ուղղված է դեպի Չինաստան»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 06, 2023 12:05 Asia/Tehran
  • Դեպի Չինաստան Իրանի ոչ նավթային արտահանման ծավալներն աճել են

Իրան-Չինաստան համատեղ առևտրի պալատի ղեկավարն ասել է.«Իրանի ոչ նավթային արտահանման 31%-ը ուղղված է դեպի Չինաստան»։

Մաջիդռեզա Հարիրին հավելել է. «1401 թվականի սկզբից երկու երկրների կառավարությունները լավ հարաբերություններ են հաստատել, ինչը հանգեցրեց նրան, որ անցյալ տարի Չինաստանի փոխվարչապետը ժամանեց Իրան՝ վերջնական տեսքի բերելու 25-ամյա փաստաթղթի համաձայնագրի մի մասը»։

Իրան-Չինաստան համատեղ առևտրի պալատի ղեկավարն ասել է.«Բոլոր երկրները կարող են ունենալ երկկողմ կամ բազմակողմ տնտեսական և քաղաքական հարաբերություններ, քանի որ աշխարհը շարժվում է իր շահերի ապահովման ուղղությամբ, և Իրանը նույնպես փորձում է բարելավել իր դիրքերը՝ մեծ երկրների հետ հարաբերություններից  ավելի մեծ մասնաբաժին ապահովելու համար»։

Չինաստանի մաքսային ծառայության հայտարարության համաձայն՝ Իրանի հետ այդ երկրի ապրանքաշրջանառությունը 2021 թվականին կազմել է 14 միլիարդ 760 միլիոն դոլար, որը յոթ տոկոս աճով 2022 թվականին հասել է 15 միլիարդ 795 միլիոն դոլարի։