Ամիր Աբդոլլահյան. Դիվանագիտությունն ու բանակցությունները տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերներից խուսափելու ելքն են
https://parstoday.ir/hy/news/iran-i197232-Ամիր_Աբդոլլահյան._Դիվանագիտությունն_ու_բանակցությունները_տարածաշրջանային_և_գլոբալ_մարտահրավերներից_խուսափելու_ելքն_են
Իրանի արտաքին գործերի նախարարը տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերների լուծումը համարել է դիվանագիտությունն ու բանակցությունները։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 12, 2023 16:36 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Դիվանագիտությունն ու բանակցությունները տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերներից խուսափելու ելքն են

Իրանի արտաքին գործերի նախարարը տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերների լուծումը համարել է դիվանագիտությունն ու բանակցությունները։

ԻՐՆԱ-ի հաղորդմամբ, չորեքշաբթի Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հեռախոսազրույց է ունեցել Ճապոնիայի արտգործնախարար Հայաշի Յոշիմասայի հետ՝ երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային ու միջազգային զարգացումների վերաբերյալ։

Այս հեռախոսազրույցում կողմերը մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման, ինչպես նաև Վիեննայում պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունների ընթացքի շուրջ։

Ճապոնիայի արտգործնախարարը շատ կարևոր է համարել երկու երկրների բարեկամական և պատմական հարաբերությունները և իր երկրի տեսակետները հայտնելով Վիեննայի բանակցությունների ընթացքի վերաբերյալ՝ հայտարարել է այդ գործընթացն ավարտին հասցնելու Տոկիոյի տեսակետը։

Ճապոնիայի արտգործնախարարը ողջունել է Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև համագործակցության դրական ընթացքը:

Իրանի արտաքին գործերի նախարարը հստակեցրել է.«Իրանը միշտ դիվանագիտությունն ու բանակցությունները դիտարկում է որպես տարածաշրջանային ու համաշխարհային մարտահրավերներից դուրս գալու ճանապարհ»։