Ամիր Աբդոլլահյանի հանդիպել է Սեյյեդ Հասան Նասրոլլահի հետ
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը Լիբանանում հանդիպել է «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղարի հետ և քննարկել Լիբանանում և Պաղեստինում տեղի ունեցող վերջին զարգացումները նաև Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև համաձայնագիրը:
«Ֆարս»լրատվական գործակալության համաձայն,Իրանի ԱԳՆ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը ,ով Լիբանանի իր գործընկերոջ հրավերին ի պատասխան Բեյրութում է,այսօր (ուրբաթ) հանդիպել և զրուցել է Լիբանանում Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրալլայի հետ։
Այս հանդիպմանը Ամիր Աբդոլլահյանը և Սեյեդ Հասան Նասրոլլահը քննարկել են տարածաշրջանի վերջին զարգացումները, դիվանագիտական հարաբերությունների վերսկսման վերաբերյալ Իրանի և Սաուդյան Արաբիայի վերջին պայմանավորվածությունը և դրա ազդեցությունը տարածաշրջանի երկրների վրա, ինչպես նաև Լիբանանի վերջին զարգացումները և ներկա իրավիճակը՝Պաղեստինում։
Այս հանդիպմանը ներկա էին՝Բեյրութում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին, ԱԳնախարարության Արևմտյան Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով նախարարի օգնական և գլխավոր տնօրեն Մեհդի Շուշտարին, արտաքին գործերի նախարարի քաղաքական հատուկ հարցերով ավագ խորհրդական ՝Ալի Ասղար Խաջին և Բեյրութում Իրանի նախկին դեսպան ու ԱԳ նախարարության վարչական և ֆինանսական հարցերով տեղակալ Մոհամմադ Ֆաթհ Ալին։