Իրաքի նախագահը ժամանել է Թեհրան
Իրաքի նախագահի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Թեհրան՝ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների և քննարկումների նպատակով։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի պաշտոնական հրավերով Իրան մեկնած Իրաքի նախագահ Աբդոլ Լաթիֆ Ռաշիդիին, Թեհրանի Մեհրաբադ օդակայարանում դիմավորել է Իրանի Էկոնոմիկայի նախարար Սեյեդ Էհսան Խանդուզին։
Սաադ Աբադ պատմամշակութային համալիրում տեղի կունենա Իրաքի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը։
Հարևանների միջև ամենաերկար սահման ունենալը (մոտ 1258 կմ ցամաքային և 351 կմ ջրային սահման), ռասայական, պատմական, լեզվական կապերը, կրոնական ընդհանրությունները և սպառնալիքների ու ընդհանուր անվտանգության և տնտեսական շահերի առկայությունը համարվում են Իրան-Իրաք կարևոր կետերը երկկողմ հարաբերություններում: