«Արաս» ազատ առևտրի գոտուց հազար տոննա ջերմոցային արտադրանք է արտահանվել միջազգային շուկաներ
(last modified Wed, 02 Apr 2025 14:10:02 GMT )
Ապրիլ 02, 2025 17:40 Asia/Tehran
  • «Արաս» ազատ առևտրի գոտուց հազար տոննա ջերմոցային արտադրանք է արտահանվել միջազգային շուկաներ

Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ «Արաս» ազատ գոտու տնտեսական զարգացման և ներդրումների գծով փոխտնօրեն Էբրահիմ Ջալիլին ասել է. «Այս տարի այս տարածաշրջանից թիրախային երկրներ է արտահանվել ավելի քան 1000 տոննա ջերմոցային արտադրանք»։

Նշելով, որ ապրանքների մեծ մասն արտահանվել է Ռուսաստան և Իրաք, նա հավելել է․ «Նշված ժամանակահատվածում արտահանվել է ավելի քան 1,5 միլիոն դոլարի արտադրանք»։

Անդրադառնալով «Արաս» ազատ գոտում կիրառվող առևտրի դյուրացման քաղաքականությանը, Ջալիլին հավելել է. «Մաքսային և լոգիստիկ գործընթացների օպտիմալացման արդյունքում, այս տարածաշրջանում՝ նվազագույնի է հասցվել ապրանքների մաքսազերծման ժամանակը։ Այս քաղաքականությունը գոհացրել է ինչպես արտադրողներին, այնպես էլ արտահանողներին և մեծապես նպաստել է ոչ նավթային արտահանման զարգացմանն ու երկրի արտարժութային եկամուտների ավելացմանը»։

Անդրադառնալով ազատ գոտու ապագա ծրագրերին, Ջալիլին նշել է, որ նախատեսվում է մինչև տարեվերջ ավելացնել գյուղատնտեսական և ջերմոցային արտադրանքի արտահանման ծավալը։

Նա նշել է․ «Աջակցման ծրագրերի իրագործմամբև տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմամբ ակնկալվում է, որ մինչև տարեվերջ այս ապրանքների արտահանման ծավալները կավելանան»։

Խոսելով գյուղատնտեսության և ջերմոցային ապրանքների արտադրության ոլորտում ազատ գոտու կարողությունների, ինչպես նաև դրա տարածքում երկրի ամենամեծ հիդրոպոնիկ ջերմոցի առկայության մասին, նա նշել է․ «ԵԱՏՄ-ի հետ առևտրի դյուրացումը լուսավորել է արտահանման ավելացման և տարածաշրջանում արտադրական թռիչքի հեռանկարները»:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ 2024 թվականին «Արաս» ազատ գոտուց արտահանվել է 146 միլիոն դոլարի արտադրանք և ծառայություններ։  143 մլն դոլարի ապրանքներ և ծառայություններ այս տարածաշրջանից արտահանվել են, իսկ 10 մլն դոլարինը՝ վերաարտահանվել։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, «Արաս» ազատ գոտին  զբաղեցնում է 71 հազար 800 ՀԱ տարածք և տեղակայված է Իրանի Ջուլֆա, Իրի և Սիահեուդ, Նորդուզ, Խոդա Աֆարին և Ղոլի Բիգլո տարածքներում, ոնի երեք մաքսակետ՝ Ջուլֆայի, Նորդոիզի և Խոդա Աֆարինի մաքսակետերը։ Այս ազատ գոտին ներքին և օտարերկրյա ներդրումների և նահանգի տնտեսական բարգավաճման մեծ ներուժ:

Այն համարվում է երկրի ամենաարդյունաբերական ազատ գոտին և քայլեր է ձեռնարկում տարածաշրջանի երկրների հետ արտահանման և առևտրի զարգացման ուղղությամբ։

Իրանի ամենամեծ ջերմոցը գտնվում է «Արաս» ազատ առևտրաարդյունաբերական գոտում։