Սիոնիստները մտահոգված են օկուպացված Պաղեստինի սահմաններում Իրանի արտգործնախարարի ներկայությամբ
Սիոնիստական ռեժիմի պաշտոնատարները մտահոգություն են հայտնել օկուպացված Պաղեստինի սահմաններում Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի ներկայության կապակցությամբ։
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը ուրբաթ օրը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ կատարած այցի ընթացքում, այցելել է օկուպացված Պաղեստինի հետ սահմանակից Լիբանանի հարավային շրջաններ:
«Ալ-Մայադին» լրատվական հեռուստաալիքի հաղորդմամբ, Սիոնիստական ռեժիմի շրջանակները մտահոգությամբ են հետևել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի Լիբանան կատարած այցին և նրա դիրքորոշումներին այս ուղևորության ընթացքում և համոզված են, որ այս ուղևորության ուղերձները տարածաշրջանում ռազմավարական փոփոխությունների շրջանակում են: Հատկապես, որ Իսրայելը ներքին ասպարեզում շատ վատ իրավիճակի առաջև է կանգնած։
Հաղորդման համաձայն, չնայած իսրայելական շրջանակներում տարբեր վերլուծություններ կային Հոսեյն Ամիր Աբդուլլահյանի՝ Լիբանան կատարած այցի և Լիբանանի և օկուպացված Պաղեստինի սահմաններին նրա ներկայության և այս քայլի մեսիջների վերաբերյալ, բայց բոլոր վերլուծությունների ընդհանրությունն այն էր, որ Իրանի արտգործնախարարի արարքը մտահոգիչ միջադեպ է: Մանավանդ որ Իսրայելը ներկայումս բախվում է աննախադեպ ներքին ճգնաժամի։
Այս համատեքստում իսրայելական «Կան» հեռուստաալիքը հաղորդել է, որ Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենը մի քանի օր առաջ մեկնել էր Թուրքմենստան և տեսախցիկով հրապարակայնորեն դիտել էր իրանական հողը։ Արդյո՞ք այս տարածքում Աբդոլլահյանի ներկայությունը պատասխան է Իսրայելի արտգործնախարարի այդ քայլին: