Հնդկաստանի արտգործնախարարն առաջընթաց է նշել ՇՀԿ-ին Բելառուսի և Իրանի անդամակցության գործում
https://parstoday.ir/hy/news/iran-i198860
Հնդկաստանն առաջընթաց է նշում Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) Բելառուսի և Իրանի անդամակցության գործընթացում:
(last modified 2025-04-07T06:26:58+00:00 )
Մայիս 05, 2023 16:21 Asia/Tehran
  • Հնդկաստանի արտգործնախարարն առաջընթաց է նշել ՇՀԿ-ին Բելառուսի և Իրանի անդամակցության գործում

Հնդկաստանն առաջընթաց է նշում Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) Բելառուսի և Իրանի անդամակցության գործընթացում:

Նման հայտարարություն է արել Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը Փանաջիում տեղեկացնում է ТАСС գործակալությունն:

«Ուրախ եմ նշելու Իրանին և Բելառուսին որպես ՇՀԿ-ի լիիրավ անդամներ ընդունելու շարունակվող գործընթացում առաջընթացի մասին: Շնորհակալ եմ ՇՀԿ քարտուղարությանն այս ուղղությամբ գործադրած ջանքերի համար», - ասել է Հնդկաստանի ԱԳՆ ղեկավարը:

Ջայշանքարն ուրախությամբ արձանագրել է, որ Փանաջիի հանդիպմանը երկխոսության նոր գործընկերները ՇՀԿ-ի հետ կստորագրեն փոխըմբռնման հուշագիր։

«Մենք ողջունում ենք երկխոսության մեր նոր գործընկերներին և նրանց հետ ՇՀԿ-ի ձևաչափով փոխգործակցության ակտիվացման հույս ունենք»,- նշել է նա։

Փանաջիում ընթացող միջոցառման շրջանակներում սպասվում է Բահրեյնին, Քուվեյթին, Մալդիվներին, Մյանմային և Արաբական Միացյալ Էմիրություններին ՇՀԿ-ի երկխոսության գործընկերոջ կարգավիճակի տրամադրման փաստաթղթերի ստորագրում։

ՇՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը տեղի է ունենում մայիսի 4-5-ը կազմակերպությունում նախագահող Հնդկաստանի Փանաջի քաղաքում։