Իրանի դեսպան. Իրանի նախագահի այցը Սիրիա մեծ ձեռքբերումներ ունեցավ
Սիրիայում Իրանի դեսպանն ասել է.«ԻԻՀ նախագահի այցը եղբայր ու բարեկամ երկիր՝ Սիրիա հաջող ուղևորություն էր՝ նշանակալի ձեռքբերումներով։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, ի պատասխան Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պաշտոնական հրավերի, չորեքշաբթի և հինգշաբթի (մայիսի 4-ին և 5-ին) գլխավորելով բարձրաստիճան պատվիրակություն, այցելել է այդ երկիր և Սիրիայի պաշտոնատարների հետ մտքերի փոխանակում կատարել երկկողմ հարաբերությունների ընդլայնման ու ամրապնդման ուղիների և տարածաշրջանային ու միջազգային վերջին զարգացումների շուրջ:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Սիրիայում Իրանի դեսպան Հոսեյն Աքբարին Twitter-ում գրել է. «Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի այցը Սիրիա կապահովի երկու ժողովուրդների շահերը տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնմամբ»:
Իրանի Իսլամական Հանրապետությունը ռազմավարական համագործակցություն ունի Սիրիայի հետ, և դրա ապացույցն է Թեհրանի աջակցությունը այս երկրի օրինական կառավարությանը սիրիական ճգնաժամի ժամանակ և Ասադի կառավարությանը ցուցաբերած օգնությունն ահաբեկչական տարբեր խմբավորումների դեմ պայքարում:
ԻԼԻՊ-ի պարտությունից հետո Սիրիայի և Իրանի հարաբերություններն այժմ ընդլայնվել և դիվերսիֆիկացվել են, և բոլոր ոլորտներում այդ հարաբերությունների զարգացման հստակ հեռանկարներ կան։