ՇՀԿ-ի հետ Իրանի խորհրդակցություններն ու համագործակցությունը շարունակվում են
ԻԻՀ ՊՆ զինված ուժերի աջակցության նախարարության միջազգային հարցերի ղեկավարն հայտարարել է. «Հայացք դեպի Արևելք» քաղաքականության համաձայն՝ շարունակվում են Իրանի խորհրդակցություններն ու համագործակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպության հետ»։
Գեներալ Համզե Քալանդարին, անդրադառնալով 13-րդ կառավարությունում պաշտպանական և քաղաքացիական դիվանագիտության բարձր համակարգմանը, նշել է, որ այլ երկրների հետ անվտանգության և պաշտպանության համաձայնագրերն ամրապնդում են հարաբերությունների հիմքերը: Նա հավելել է. «Կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում այն դերին, որ կարող են ունենալ զինված ուժերը արտաքին ասպարեզում դիվանագիտության և նպատակների առաջմղման գործում»։
ԻՌՆԱ-ի հետ զրույցում նա նշել է. «Միջազգային համակարգի կարևորագույն խնդիրներից մեկը, որը կենտրոնական դեր ունի, կոալիցիայի ձևավորմանն և բազմակողմ վեհաժողովներին մասնակցության հարցի քննարկումն է: Աշխարհի տարբեր ծայրերում մենք տեսնում ենք այդ կոալիցիաների ձևավորումը՝ տնտեսական, անվտանգության և քաղաքական մոտեցումներով»։