ԻԻՀ պաշտպանության նախարար. Մենք պատրաստ ենք աջակցել Սիրիայի պաշտպանական արդյունաբերության ենթակառուցվածքների զարգացմանը
https://parstoday.ir/hy/news/iran-i199220-ԻԻՀ_պաշտպանության_նախարար._Մենք_պատրաստ_ենք_աջակցել_Սիրիայի_պաշտպանական_արդյունաբերության_ենթակառուցվածքների_զարգացմանը
ԻԻՀ ԶՈՒ և պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ամիր Աշտիանին հանդիպել է Սիրիայի բանակի շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդուլ Քարիմ Մոհամմադ Էբրահիմի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 11, 2023 06:54 Asia/Tehran
  • ԻԻՀ պաշտպանության նախարար. Մենք պատրաստ ենք աջակցել Սիրիայի պաշտպանական արդյունաբերության ենթակառուցվածքների զարգացմանը

ԻԻՀ ԶՈՒ և պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ամիր Աշտիանին հանդիպել է Սիրիայի բանակի շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդուլ Քարիմ Մոհամմադ Էբրահիմի հետ:

Հանդիպմանը բրիգադի գեներալ Աշտիանին ասել է. «Տարածաշրջանի երկրներն ընդունում են, որ չի կարելի անտեսել Սիրիայի կառավարության դերը տարածաշրջանային պայմանավորվածություններում, ինչը վկայում է Դամասկոսի հզորության  և թշնամիների, հատկապես՝ ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի դավադրության դեմ հաղթանակի մասին»։

Նա հավելել է. «Բոլոր տեսակի հանդիպումներում Իրանը մշտապես ընդգծել է Սիրիայից օկուպանտ ուժերի դուրսբերման, ահաբեկիչների դեմ պայքարի, ինչեպս նաև երկրի տարածքային ամբողջականության նկատմամբ Սիրիայի կառավարության ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությունը»:

Գեներալ-մայոր Աբդուլ Քարիմ Մոհամմադ Էբրահիմը հանդիպման ժամանակ ասել է. «Սիրիայի այսօրվա դիրքն ահաբեկչությանը դիմակայելու և տարածաշրջանի ու աշխարհի այլ երկրներում այս չարաբաստիկ երևույթի տարածումը կանխելու երկու երկրների համատեղ պայքարի արդյունքն է: Դամասկոսը երբեք չի մոռանա իր իսկական ընկերների օգնությունն ու համագործակցությունը»։