Բոլոր կրոնները պետք է դիմակայեն Սիոնիստական ռեժիմի ճնշումներին
Իրանի կրոնագիտական դպրոցների տնօրենը հայտարարել է. «Բոլոր կրոնները պետք է դիմակայեն Սիոնիստական ռեժիմի ճնշումներին»:
Արևելյան ասորական եկեղեցու համաշխարհային առաջնորդ Պատրիարք Մար Ավա Ռուիլի հետ հանդիպման ժամանակ, նշելով, որ բոլոր կրոնները պետք է կառուցողական դեր խաղան մարդկության այսօրվա մարտահրավերներիին դիմակայելու հարցում, Այաթոլլահ Ալիռեզա Արաֆին հավելել է. «Գերիշխանության և ճնշելու համակարգը, որն առկա է գլոբալ հավասարումների մեջ, ընդունելի չէ որևէ մեկի համար, և բոլոր կրոնները պետք է համակարգված գործողություններ ձեռնարկեն այդ ճնշումների դեմ»:
Նա հավելել է. «Իրենց ինքնությունը պաշտպանելու համար կրոնները պետք է միավորվեն և միասին գործեն ընդհանուր հարցերի դեպքում»:
Այաթոլլահ Արաֆին ասել է. «Իրանը դիմակայել է ԻԼԻՊ-ին և այսօր կանգնած է Սիոնիստական ռեժիմի դեմ»: