Մեկնաբանություն՝ Նպատակահարմարության չափանիշն ԻԻՀ արտաքին քաղաքականության մեջ
Իսլ.Հեղափոխության գերագույն առաջնորդը հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնյաների հետ։ Նա շեշտել է՝ խուսափել աղերսական դիվանագիտությունից և սկզբունքների պահպանմամբ, իմաստուն ու ճկուն փոխհարաբերությունների անհրաժեշտությունը։
Այաթոլլահ Խամենեին մայիսի 20-ի առավոտյան հանդիպելով Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնյաների և դեսպանների հետ պարզաբանելով հաջող արտաքին քաղաքականության չափանիշներն ու ցուցանիշները, ընդգծել է, որ «պատիվ» նշանակում է խուսափել մուրացկանության դիվանագիտությունից, «իմաստություն»՝ նշանակում է գործակցություն և գործողություններում լինել խելացի և հաշվարկված, «նպատակահարմարություն»նշանակում է շրջանցել խոչընդոտները և շարունակել ճանապարհը ճկունություն ցուցաբերելով և այս երեք գործոնները երկրի դիվանագիտության հիմնասյուները համարելով , երկրի դիվանագիտության պատասխանատուներին կոչ է արել մշտապես հետևել միջազգային կարգի աստիճանական զարգացումներին ու ազդեցիկ իրադարձություններին՝ ապագա աշխարհակարգում սիրելի Իրանի իրավացի դիրքը ապահովելու համար։
Անկախությունը պահպանելու և ազգային նպատակներն ու շահերն ապահովելու համար Գերագույն առաջնորդը, որպես Իրանի արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքներ, երեք հիմնական կետեր է առաջադրել՝ «պատիվ, իմաստություն, նպատակահարմարություն»: Նա այս երեք սկզբունքները համարել է «միջազգային հաղորդակցության շրջանակի համար անհրաժեշտ եռանկյունի» և Իրանի փոխգործակցությունն աշխարհի հետ կանխատեսել է ըստ երկրի քսանամյա հեռանկարի փաստաթղթի, հիմնված այս երեք սկզբունքների վրա։
Իրանի Իսլամական Հանրապետությունը, ինչպես մյուս երկրները, պարտավոր է պահպանել արտաքին քաղաքականության ընդհանուր կանոնները, սակայն Իսլամական Հանրապետության համակարգն ունի իր նպատակներն ու առանձնահատկությունները, սակայն, ըստ դրանցից բխող հնարավորությունների և արգելքների, հնարավոր է որոշակի հանգամանքներում նույնիսկ տարբեր վերաբերմունք դրսևորի իր պատմական անցյալի համեմատությամբ ,ինչը, բնականաբար, չի հակասում Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքներին ու նպատակներին, եւ ըստ էության պետք է այն դիտարկել այս նպատակներին հասնելու այլ մեթոդ ու լուծում:
Այս գործելաոճի ձեռքբերումները ապացուցում են , որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, որպես տարածաշրջանում արդյունավետ ուժ և պատասխանատու դերակատար, կարողացել է ՝արտաքին կայուն քաղաքականության պահպանման սկզբունքների, ինչպես նաև դիվանագիտության ոլորտում նպատակահարմարության լույսի ներքո, նպաստել թե իր նպատակների ու շահերի իրականացմանը և թե՛ անապահովությունը նվազեցնել և տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատել:
2015 թվականին Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության գալը, Սաուդյան Արաբիայի հետ երկկողմ հարաբերությունները վերսկսելու վերջին համաձայնությունը, դատապարտելով արտաքին միջամտությունն ու ագրեսիան տարածաշրջանի երկրներում, ինչպես նաև տարածաշրջանային ճգնաժամերը լուծելու միջնորդությունը, Իրանի գործողությունների վառ օրինակներից են՝ արտաքին քաղաքականության շրջանակում ,որը հիմնված է պատվի, իմաստության և նպատակահարմարության երեք սկզբունքների վրա, որը ապացուցում է ՝ազգային շահերին ուշադրություն դարձնել, այդ էլ արտաքին քաղաքականության սկզբունքների պահպանմանը զուգահեռ՝ ճգնաժամերի կառավարման և խոչընդոտների վերացման նպատակով:
Գերագույն առաջնորդն երեկվա իր հայտարարություններում «նպատակահարմարությունը» համարել է անհրաժեշտ դեպքերում ճկունություն դրսևորել, դժվարին խոչընդոտները շրջանցելու և ճանապարհը շարունակելու համար և ասել է.«Սկզբունքների պահպանումը չի հակասում նշված նպատակահարմարությանը: Իհարկե, մի քանի տարի առաջ, երբ արծարծվեց «հերոսական ճկնություն» հասկացությունը, երկրում և արտերկրում, ոմանք սխալ ընկալեցին այն, որովհետև նպատակահարմարությունը նշանակում է ճանապարհ գտնել՝ անցնելու դժվարին խոչընդոտները և շարունակել ճանապարհը նպատակին հասնելու համար»։