Թեհրանում Շվեյցարիայի դեսպանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն
Իրանի ներքին գործերի նկատմամբ Շվեյցարիայի միջամտողական դիրքորոշումներից հետո, Թեհրանում այդ երկրի դեսպանը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն։
Իրանի ներքին գործերի նկատմամբ Շվեյցարիայի միջամտողական դիրքորոշումների և կեղծ դրոշով պատկերը վերահրապարակելու այս երկրի դեսպանատան ոչ ավանդական ու ոչ պրոֆեսիոնալ քայլի պատճառով, Թեհրանում Շվեյցարիայի դեսպանը կանչվել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարություն։
Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թեհրանում Շվեյցարիայի դեսպան Նադին Լոզանոն այսօր (կիրակի) կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն՝ և նրան է փոխանցվել ԻԻՀ դժգոհությունն ու բողոքը միջամտողական քայլերի կապակցությամբ:
Շվեյցարիայի դեսպանին հայտնել են, որ նման արտասովոր գործողությունները չեն համապատասխանում Իրանի Իսլամական Հանրապետության և Շվեյցարիայի բարեկամական հարաբերություններին և պետք է շտկվեն։
Թեհրանում Շվեյցարիայի դեսպանը նույնպես ի պատասխան հայտարարեց, որ այդ մասին հնարավորինս շուտ կփոխանցի իր երկրին։