Ռայիսի. Մենք տարածաշրջանում կայուն խաղաղության կողմնակից ենք
Ինդոնեզիա կատարած այցից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին նշել է, որ Թեհրանի և Ջակարտայի տնտեսական և առևտրային հարաբերությունների մակարդակն աճելու տեղ ունի, հավելելով. «Հարևան երկրների հետ համագործակցությունը 13-րդ կառավարության հարևանության քաղաքականության մաս է կազմում»։
Ինդոնեզիայի նախագահի պաշտոնական հրավերով այդ երկիր այցելած Ռայիսին, երեքշաբթի օրը ժամանել է Ջակարտայի միջազգային օդանավակայան, որտեղ նրան դիմավորել է երկրի Առևտրի նախարար Զուլկիֆլի Հասանը։
Երկօրյա այցի շրջանակներում Ռայիսին կհանդիպի Ինդոնեզիայի նախագահի հետ: Երկու երկրների պաշտոնյաները կստորագրեն համագործակցության մի շարք փաստաթղթեր: Ռայիսին կհանդիպի նաև Ասեանի նախագահի,մ Ինդոնեզիայի ներկայացուցիչների պալատի նախագահի, Ինդոնեզիայի Ժողովրդական խորհրդարանի նախագահի, ինչպես նաև ինդոնեզացի ու իրանցի գործարարների հետ։
Մեկնելուց առաջ լրագրողների հետ ճեպազրւոյցում, Ռայիսին նշել է, որ այցն իրականացվում է Ինդոնեզիայի նախագահի հրավերով և Իրանի 13-րդ կառավարության որդեգրած հարևանության քաղաքականության շրջանակում:
Նշելով, որ երկու երկրների տնտեսական և առևտրային հարաբերությունների մակարդակը նշանակալի է, Ռայիսին հավելել է. «Երկու երկրների միջև հարաբերությունների մակարդակն աճելու տեղ ունի, և մենք պետք է ձգտենք բարելավել այն»։
ԻԻՀ նախագահը նշել է, որ այցի ընթացքում կստորագրվեն փոխըմբռնման հուշագրեր տնտեսական, առևտրային, մշակութային, մաքսային և առողջապահական ոլորտներում, և երկու իսլամական երկրները հանդես կգան տարածաշրջանում կայուն խաղաղության օգտին։
Իրանի և Ինդոնեզիայի նախագահների վերջին պաշտոնական երկկողմ այցերն իրականացվել ենէ 17 տարի առաջ։