Ինդոնեզիայի նախագահը Մերդեկայի պալատում պաշտոնապես դիմավորել է Իրանի նախագահին
https://parstoday.ir/hy/news/iran-i199968-Ինդոնեզիայի_նախագահը_Մերդեկայի_պալատում_պաշտոնապես_դիմավորել_է_Իրանի_նախագահին
Ինդոնեզիայի նախագահը այդ երկրի նախագահական պալատում դիմավորել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 23, 2023 09:48 Asia/Tehran

Ինդոնեզիայի նախագահը այդ երկրի նախագահական պալատում դիմավորել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին։

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն երեքշաբթի առավոտյան Մերդեկա պալատում պաշտոնապես ընդունել է Էբրահիմ Ռաիսիին և նրա գլխավորած քաղաքատնտեսական բարձրաստիճան պատվիրակության անդամներին։ Դիմավորման պաշտոնական արարողությունից անմիջապես հետո նախագահներն առանձնազրույց են ունեցել: Ավելի ուշ երկու երկրների նախագահները ծառ են տնկել Ինդոնեզիայի նախագահական պալատի տարածքում՝ ի նշան երկու երկրների միջև խաղաղության և բարեկամության: