Ինդոնեզիայի նախագահը Մերդեկայի պալատում պաշտոնապես դիմավորել է Իրանի նախագահին
(last modified Tue, 23 May 2023 06:18:15 GMT )
Մայիս 23, 2023 09:48 Asia/Tehran

Ինդոնեզիայի նախագահը այդ երկրի նախագահական պալատում դիմավորել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին։

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն երեքշաբթի առավոտյան Մերդեկա պալատում պաշտոնապես ընդունել է Էբրահիմ Ռաիսիին և նրա գլխավորած քաղաքատնտեսական բարձրաստիճան պատվիրակության անդամներին։ Դիմավորման պաշտոնական արարողությունից անմիջապես հետո նախագահներն առանձնազրույց են ունեցել: Ավելի ուշ երկու երկրների նախագահները ծառ են տնկել Ինդոնեզիայի նախագահական պալատի տարածքում՝ ի նշան երկու երկրների միջև խաղաղության և բարեկամության: