Ռաիսի. Իրանի և Ինդոնեզիայի միջև առևտրային փոխանակումները կկատարվեն ազգային արժույթներով
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է. «Թեհրանը և Ջակարտան որոշել են իրենց առևտրային փոխանակումներն իրականացնել ազգային արժույթներով»։
ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսին երեքշաբթի օրը Ջակարտայում Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյի հետ համատեղ ասուլիսում, անդրադառնալով երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալը մինչև 20 միլիարդ դոլարի հասցնելու նպատակին, ասաց. «Թեհրանը և Ջակարտան որոշել են իրենց փոխանակումները կատարել ազգային արժույթներով»։
Ռաիսին հավելելով որ ԻԻՀ իր երիտասարդ մասնագետների ջանքերով, չնայած դաժան ճնշումներին ու պատժամիջոցներին, արժեքավոր քայլեր է ձեռնարկել գիտության և տեխնոլոգիաների աճի և տնտեսական զարգացման ուղղությամբ, ասաց. «Պատժամիջոցներն ու սպառնալիքները ոչ մի կերպ չեն կարողացել կանգնեցնել Իրանի առաջադիմությունը»:
ԻԻՀ նախագահը, ԻԻՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է համարել հարևան և մուսուլման երկրների հետ համագործակցությունն ու շփումը և նշել է. «Իրանի համար շատ կարևոր է հարաբերությունների ընդլայնումը Ինդոնեզիայի հետ՝ որպես Ասիայի և աշխարհի կարևոր և արդյունավետ երկրներից մեկը»։
Նշելով, որ Աֆղանստանում Ամերիկայի երկու տասնամյակների ներկայության ձեռքբերումները ոչ այլ ինչ են քան՝ ավերածություններ և սպանություններ և այդ թվում՝ 35,000 հաշմանդամ երեխաներ, Ռաիսին ասել է. «Իրանը և Ինդոնեզիան տարածաշրջանային և միջազգային հարցերում լրջորեն են պայքարում միակողմանիության դեմ»: