Ամիր Աբդոլլահյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Լիբանանի ազատագրման տարեդարձի առիթով
Լիբանանի ԱԳ նախարար Աբդալլահ Բուհաբիբին և Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրալլահին հղած առանձին ուղերձներում, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը շնորհավորել է այդ երկրի կառավարությանը, ժողովրդին և Դիմադրությանը՝ Սիոնիստական ռեժիմի օկուպացիայից հարավային Լիբանանի ազատագրման տարեդարձի և Դիմադրության տոնի կապակցությամբ:
2000 թվականի մայիսի 25-ին Սիոնիստական ռեժիմը ծանր պարտություն կրեց Լիբանանի Հեզբոլլահից և նահանջեց հարավային Լիբանանից: Լիբանանում այդ օրը նշվում է որպես Դիմադրության տոն:
Ուղերձներում Ամիր Աբդոլլահյանը նշել է, որ այս մեծ հաղթանակը բանակի, Դիմադրության ու Լիբանանի ժողովրդի միասնության, համերաշխության և զոհաբերությունների արդյունքն է։
Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյյեդ Հասան Նասրալլահը հինգշաբթի օրը տոնի կապակցությամբ իր ելույթում հայտարարել է, որ այլևս չկա ամերիկյան հեգեմոնիա և ձևավորվում է նոր՝ բազմաբևեռ աշխարհակարգ, ինչն անհանգստացնում է Իրսայրելին:
Հեզբոլլահի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ եթե տարածաշրջանում մեծ պատերազմ բռնկվի, այն Իսրայելի օկուպանտ ռեժիմը կտանի դեպի կործանում: Նա հավելել է. «Հակառակորդը պետք է վախենա և զգոն լինի, որպեսզի սխալ հաշվարկներ չանի և սխալներ թույլ չտա որևէ երկրում, որը կբերի մեծ պատերազմի»։
Վերջում Նասրալլահը հավելել է. «Իսրայելի կործանումն անխուսափելի է»: