Մեկնաբանություն- Արդյոք Հայաստանն Ադբեջանին կհանձնի՞ Լեռնային Ղարաբաղը
Ղաաբաղի շուրջ հայ-ադրբեջանակաան հակամարտությունը մոտենում է խաղաղության հաստատման փուլին: Սակայն 30 տարի տևած պատերազմից հետո խաղաղությունը, որը հաստատվելու է Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելով, տարօրինակ է թվում:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը այն տարածքի մի մասն է, որը Երևանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի Հանրապետության մաս՝ պայմանների կատարման դեպքում։ Նա նշել է, որ Բաքվի և Ստեփանակերտի իշխանությունները պետք է քննարկեն հակերի անվտանգության և իրավունքների ապահովման հարցը:
Այս պահին Հայաստանն ու Ադրբեջանը բանակցում են խաղաղության համաձայնագրի շուրջ:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն այս կապակցությամբ հայտարարել է, որ Հայաստանի քաղաքականությունը սպանում է ոչ միայն Արցախի ինքնիշխանությանն այլ նույնիսկ գոյությանը:
ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանն արձագանքել է Արցախի ԱԺ հայտարարությանը, որում ՀՀ և Արցախի նախկին նախագահներին կոչ է արվում դատապարտել Արցախը Ադրբեջանի Հանրապետության կազմում ճանաչելու վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը:
Նա գրել է. «ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող և պարտված անձի կողմից Արցախը որպես Ադրբեջանի մաս ճանաչելու ուղղակի և հստակ հայտարարության կապակցությամբ ինձանից պատասխան պահանջելը ուղղակի անհասկանալի է, եթե չասենք վիրավորական։ Ես հետևողականորեն, այդ թվում՝ վերջին հինգ տարիներին, բոլոր հնարավոր դեպքերում հայտարարել եմ, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի Հանրապետության կազմում»։
«Օրբելի» հետազոտական-վերլուծական կենտրոնի փորձագետ Ժաննա Վարդանյանն այս կապակցությամբ նշում է. «Արցախի ժողովրդի և Հայաստանի համար անընդունելի է, որ Արցախը դառնա Ադրբեջանի մաս: Արցախը հռչակել է իր անկախությունը Խորհրդային Միության օրենքներով և կապ չունի Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության հետ»:
Խոսելով Հայաստանին Իրանի աջակցության մասին, Վարդանյանն ասում է. «Կեղծ միջանցքների կապակցությամբ Իրանն ու Հայաստանը ընդհանուր տեսակետ ունեն: Թեհրանը բազմիցս արտահայտել է այդ կապակցությամբ իր դիրքորոշումը և Երևանը գնահատել է այն»:
Ժաննա Վարդանյանը նշում է. «Իրանը միշտ փորձել է խաղաղություն հաստատել տարածաշրջանում, և այս առումով պետք է հիշեցնեմ, որ ինչպես հայտարարեց Հայաստանի ԱԳ փոխնախարարը, 2022 թվականի սեպտեմբերին Իրանի գործողությունները կանխեցին Բաքվի լայնամասշտաբ հարձակումը Հայաստանի վրա: Իրանը կարող է օգնել նաև տարածաշրջանում ուժերի հավասարակշռության հաստատմանը: Բացի այդ, Իսլամական Հանրապետությունը կարող է ակտիվորեն մասնակցել Հայաստանում Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցմանը»։
Էթնիկ խնդիրների ինչպես նաև Օսմանյան կայսրության օրոք իրականացված հայերի ցեղասպանության պատճառով, Հայաստանւը դիվանագիտական հարաբերություններ չունի Թուրքիայի հետ: Իսկ Ադրբեջանի հետ տարածքային խնդիրների պատճառով, ԽՍՀՄ-ից անկախանալուց հետո, այս երկիրը մշտապես պատերազմում է Բաքվի հետ: Հետևաբար, Հայաստանը մշտապես օգտվել է Իրանից՝ հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրները լուծելու համար։ Սակայն այս անգամ իրավիճակն այլ է, քանի որ Իրանը մշտապես դեմ է արտահայտվել սահմանների փոփոխությանը, բայց չի ճանաչել Արցախի անկախությունը։ Իսկ դա կարող է արագացնել Ղարաբաղը Ադրբեջանի Հանրապետությանը հանձնելու գործընթացը։