Քանանի.Սիոնիստական ​​ռեժիմի տարածաշրջանային տեղաշարժերը չեն կարող վրիպել Իրանի խորաթափանց հայացքից
https://parstoday.ir/hy/news/iran-i200548-Քանանի.Սիոնիստական_ռեժիմի_տարածաշրջանային_տեղաշարժերը_չեն_կարող_վրիպել_Իրանի_խորաթափանց_հայացքից
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Սարդի բույնի վրա հույս դնել չի կարելի, և տարածաշրջանային ներկայության ընդլայնման համար մեծ ճիգ ու ջանք գործադրելը չի օգնի վերականգնել Սիոնիստական կեղծ ​​ռեժիմի ներքին խարխլված հիմքերը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 31, 2023 12:24 Asia/Tehran
  • Քանանի.Սիոնիստական ​​ռեժիմի տարածաշրջանային տեղաշարժերը չեն կարող վրիպել  Իրանի խորաթափանց հայացքից

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Սարդի բույնի վրա հույս դնել չի կարելի, և տարածաշրջանային ներկայության ընդլայնման համար մեծ ճիգ ու ջանք գործադրելը չի օգնի վերականգնել Սիոնիստական կեղծ ​​ռեժիմի ներքին խարխլված հիմքերը»:

Արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին իր  թվիթերյան միկրոբլոգում  գրել է. -«Սիոնիստական ​​ռեժիմի տարածաշրջանային տեղաշարժերը չեն կարող վրիպել   Իրանի Իսլամական Հանրապետության խորաթափանց հայացքից»:

Քանանին այնուհետև նշել է. -«Սիոնիստական ​​ռեժիմին ատում են  աշխարհի ժողովուրդները, նա  չի կարող ապագա ունենալ»:

Թվում է, թե այս թվիթը արձագանք է Սիոնիստական ​​ռեժիմի նախագահի՝ Ադրբեջանի Հանրապետություն կատարած այցին։

Սիոնիստական ​​ռեժիմի նախագահ  Իսհաակ Հերցոգը  երեկ (մայիսի 30-ին) ժամանել է Ադրբեջանի Հանրապետության մայրաքաղաք Բաքու։

Երեկ , այն բանից հետո, երբ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում դիմավորեց նրան, Հերցոգը իր թվիթերյան միկրոբլոգում եբրայերեն, անգլերեն և ադրբեջաներեն գովեց Իլհամ Ալիևին և գրեց. -«Ես շնորհակալություն եմ հայտնում  Իսրայելի իսկական բարեկամ՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին, իր պալատում ջերմ ընդունելության համար»։

Ղոդսն օկուպացրած ռեժիմի ղեկավարն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.,-«Իսրայելը Ադրբեջանի Հանրապետությունը դիտարկում է որպես արժեքավոր ռազմավարական գործընկեր և տարածաշրջանային կայունության խարիսխ»։

Որոշ ժամանակ առաջ Ալիևը  խոստովանել էր, որ Ղարաբաղյան Երկրորդ պատերազմում Հայաստանի դեմ լայնորեն օգտագործել է իսրայելական անօդաչու թռչող սարքեր: Այս պատերազմում Բաքվի հաղթանակի հարցում որոշիչ դեր են ունեցել  Հարոպ և «Sky Attacker» կոչվող անօդաչու թռչող սարքերը։