Վահիդի. Իրաքի և Իրանի ժողովուրդների հարաբերությունները անխզելի են
https://parstoday.ir/hy/news/iran-i200604-Վահիդի._Իրաքի_և_Իրանի_ժողովուրդների_հարաբերությունները_անխզելի_են
Իրանի ներքին գործերի նախարարն ասել է. -«Իրան-Իրաք հարաբերություններն լավագույն իրավիճակում են, և երկու ժողովուրդների միջև կապերն անխզելի են»:
(last modified 2026-02-25T12:24:36+00:00 )
Հունիս 01, 2023 13:12 Asia/Tehran
  • Վահիդի. Իրաքի և Իրանի ժողովուրդների հարաբերությունները անխզելի  են

Իրանի ներքին գործերի նախարարն ասել է. -«Իրան-Իրաք հարաբերություններն լավագույն իրավիճակում են, և երկու ժողովուրդների միջև կապերն անխզելի են»:

Այսօր Արևմտյան Ատրպատական նահանգի Ուրմիա քաղաքում մեկնարկել է Իրանի Իսլամական Հանրապետության և Իրաքի Քուրդիստանի սահմանային նահանգապետերի անդրանիկ նիստը:

Նիստին մասնակցել են  Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին,  Էրբիլում Իրանի գլխավոր հյուպատոս Նասրոլլա Ռաշնուդին,Իրանի Իսլամական Հանրապետության մաքսաային ծառայության գլխավոր տնօրեն Մոհամմադ Ռեզվանիֆարը, Արևմտյան  Ատրպատականի, Քուրդիստանի և Քերմանշահի նահանգապետերը  և Իրաքի Էրբիլ, Դոհուկ և Սուլեյմանիա նահանգների նահանգապետերը: 

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին այս հանդիպմանը Իրանի և Իրաքի Քուրդիստանի նահանգապետերի հանդիպման ուղերձը համարել է երկու ժողովուրդների միջև տարածություն առաջացնելու  թշնամիների մարտավարության պարտությունը: «Մեր թշնամիները, այդ թվում՝ Սիոնիստական ​​ռեժիմը և ԱՄՆ-ն չեն  ցանկանում ,որ  Իրանի և Իրաքի միջև համագործակցություն լինի, սակայն այսօր, չնայած նրանց ցանկությանը, երկու երկրների ժողովուրդները սերտ հարաբերություն ունեն միմյանց հետ»ասել է նա: 

Նշելով, որ երկու կողմերի միջև կա մեծ պոտենցիալ տնտեսական ոլորտում, Վահիդին հավելել է,-«Մենք կարող ենք ազգային արժույթների հետ փոխանակումներ կատարել և պատշաճ կերպով բանկային հարաբերություններ հաստատել»։

Այս հանդիպմանը, որը կշարունակվի մինչև վաղը (ուրբաթ), ներկա են բարձրաստիճան պատվիրակություններ Իրանից, Իրաքի Քուրդիստանից, Իրաքի Սորանի հատուկ նահանգապետը և Արևմտյան Ատրպատականի սահմանամերձ քաղաքների նահանգապետերը։