ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը Հորմուզի նեղուցում օգնել են օտարերկրյա առևտրային նավին
(last modified Mon, 05 Jun 2023 13:02:19 GMT )
Հունիս 05, 2023 16:32 Asia/Tehran
  • ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը Հորմուզի նեղուցում օգնել են օտարերկրյա առևտրային նավին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի առաջին ռազմածովային շրջանի հրամանատարը հայտնել է,որ Հորմուզի նեղուցում պահապանների կորպուսը դրական պատասխան տալով օգնության խնդրանքով դիմած օտարերկրյա առևտրային նավին, փարատել է նրա մտահոգությունը:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի առաջին ռազմածովային շրջանի հրամանատար,փոխծովակալ Աբբաս Ղոլամշահին ասել է. -«Երեկ Մարշալյան կղզիների դրոշով մի առևտրային նավ Հորմուզի նեղուց մտնելիս  միջազգային ծովային 16-րդ ալիքով  օգնություն է խնդրել»:

Փոխծովակալ Աբբաս Ղոլամշահիի խոսքով, առևտրային նավի մի քանի մղոն հեռավորության վրա նկատված երեք քաղաքացիական թեթև նավերը մտահոգել են առևտրային նավի անձնակազմին, և վերջինս այդ պատճառով օգնություն է խնդրել: 

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 1-ին ռազմածովային շրջանի հրամանատարն հավելել  է.-«Հորմուզի նեղուցում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ծովային հրամանատարությունը  և վերահսկող խումբը անմիջապես կապ են հաստատել այս նավի հետ և  իրավիճակը տարածաշրջանում ուսումնասիրելուց հետո, քաղաքացիական թեթև նավակների ներկայության հետ կապված մտահոգությունը փարատել են»: 

Փոխծովակալ Ղոլամշահին ասել է,-«Հարևան երկրի համագործակցությամբ (այդ երկրի տարածքային ջրերում նավի դիրքի գտնվելու պատճառով)  իրավիճակը տարածաշրջանում ուսումնասիրելուց հետո, փարատվել է նավի նավապետի մտահոգությունը , և նավը շարունակել է իր ուղին»: 

ԻԻՀ  ռազմածովային ուժերի հրամանատարը նորմալ և սովորական  որակելով Հորմուզի նեղուցում և Պարսից ծոցում նավերի օգնության խնդրանքին դրական արձագանքելը նշել է,-«Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումն առ այն, որ Պարսից ծոցի անվտանգության պահպանումը այս տարածաշրջանի երկրների պարտականությունն է, միշտ  ընդգծվել է, քանի որ Պարսից ծոցի աշխարհագրական տարածքի երկրների հզորությունն ու կարողությունն այնպիսին են,որ  միմյանց հետ համագործակցելով կարող են կայուն անվտանգություն հաստատել Պարսից ծոցում, ուստի տարածաշրջանում օտար երկրների ներկայության կարիքը չկա։