Ամիր Աբդոլլահյանը նշել է, որ Լիբանանի իրադարձությունները կարևոր նշանակություն ունեն տարածաշրջանի համար
Հունիս 08, 2023 09:24 Asia/Tehran
Ամիր Աբդոլլահյանը նշել է, որ Լիբանանի իրադարձությունները կարևոր նշանակություն ունեն տարածաշրջանի համար:
Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանիի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը կարևորել է երկու երկրների հարաբերությունների մակարդակի բարձրացումը, հատկապես քաղաքական և տնտեսական ոլորտներում և ընդգծել Լիբանանի կարևորությունն ու դերը Դիմադրության առանցքում։
Աբդոլլահյանը լիբանանյան քաղաքական խմբավորումներին կոչ է արել արագացնել նախագահի ընտրությունը, հավելելով, որ այս խնդիրը կարևոր է նաև տարածաշրջանի երկրների համար, որոնք փորձում են օգնել լուծել այն:
Դեսպան Մոջթաբա Ամանին Ամիր Աբդոլլահյանին զեկույց է ներկայացրել իր աշխատանքի վերաբերյալ:
Պիտակ