Հունիս 10, 2023 07:12 Asia/Tehran
  • ԻԻՀ ՆԳ նախարարն այցելել է Իրան-Ադրբեջան սահման

ԻԻՀ նախագահի նահանգային երկօրյա այցի շրջանակում, նրան ուղեկցող պատվիրակության անդամներից ՆԳ նախարարն այցելել է Իրան-Ադրբեջան սահմանին տեղակայված Խոդաաֆարին և Ղիզղզալեսի ամբարտակներ:

Այցի ընթացքում, Ահմադ Վահիդին հայտարարել է. «Ադրբեջանն Իրանի կառավարությունից լավ բարեկամ չի ունենա:  Յուրաքանչյուր ոք, ով թշնամաբար է տրամադրված Իսլամական Հանրապետության դեմ, պարտվող է լինելու»: 
Վերջին շրջանում Թեհրանի և Բաքվի հարաբերությունները լարված են, չնայած Իրանի քաղաքականության վարած հարևանության քաղաքականությանը և Ադրբեջանի իշխանությունների հետ հարաբերություններն ամրապնդելու լուրջ կամքին։ Այս իրավիճակը Սիոնիստական ռեժիմի հետ Բաքվի հարաբերությունների արդյունքն է, որոնք զարգանում են՝ անկախ Իրանի անվտանգության կարմիր գիծը հատելուց։
Այդ հարաբերությունների նպատակը Բաքվին Իրանից հեռացնելն է և երկրու երկրների հարաբերություններում լարվածություն առաջացնելը: 
Սիոնսիտական ռժիմի այս դավարդությունն ավելի հստակ դրսևորվեց ռեժիմի նախագահի Բաքու կատարած այցից հետո: Որպես օրինակ՝ այդ այցից հետո, Ադրբեջանն իր քաղաքացիներին հորդորեց զերծ մնալ Իրան ճամփորդելուց: 
Ի պատասխան այդ հայտարարության, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին նշեց. «Ադրբեջանի ժողովդրի համար իրական սպառնալիքն Իսրայելն է, ոչ թե Իրանը»: