Արևմտյան ԶԼՄ-ներն անդրադարձել են Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարի Իրան կատարած այցին
(last modified Sun, 18 Jun 2023 07:00:07 GMT )
Հունիս 18, 2023 10:30 Asia/Tehran
  • Արևմտյան ԶԼՄ-ներն անդրադարձել են Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարի  Իրան կատարած այցին

Արևմտյան ԶԼՄ-ներն անդրադարձել են Սաուդյան Արաբաիայի ԱԳ նախարարի Իրան կատարած այցին, որը տեղի է ունեցել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերահասատատումից հետո:

The Washington Post օրաթերթը գրել է. «Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան դիվանագետը շաբաթ օրը այցելել է Թեհրան, ինչն Արևմտյան Ասիայի երկու խոշոր իսլամական երկրների միջև հարաբերությունների վերականգնման վերջին քայլն է»։

Անգլալեզու «Ալ-Արաբիա» ալիքն անդրադառնալով Բին Ֆարհանի և Ամիր Աբդոլլահյանի հանդիպմանը և Թեհրանում կայացած համատեղ մամուլի ասուլիսին, գրել է, որ Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը կհանդիպի նաև ԻԻՀ նախագահի հետ։

 

«Ալ-Արաբիա»-ն անդրադարձել է նաև հարաբերությունների վերականգնումից հետո երկու երկրների քայլերին, այդ թվում՝ Էր Ռիադում և Ջիդայում Իրանի դիվանագիտական կառույցների վերաբացմանը։

Image Caption

«Սինհուա»-ն գրել է, որ համաձայն ավելի վաղ հրապարակված հաղորդագրությունների՝ այցի ընթացքում կվերաբացվի Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատունը:

Al-Mayadeen ցանցը գրել է, որ Բին Ֆարհանը Սաուդյան Արաբիայի թագավորի ուղերձն է փոխանցելու Իրանի նախագահին: Ցանցն անդրադարձել է նաև Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վերաբացմանը:

Անդրադառնալով Էր Ռիադում և Ջիդայում Իրանի դիվանագիտական օբյեկտների վերաբացմանը՝ Reuters-ը գրել է. «Իրանի նկատմամբ Սաուդյան Արաբիայի վարած քաղաքականությունը մեկուսացրել է Իսրայելին»։

Image Caption

«Ալ Ջազիրա»-ն հաղորդել է. «Սաուդյան Արաբիայի արտգործնախարարի այցը Թեհրան սաուդցի պաշտոնյայի առաջին այցն էր Իրան՝ յոթ տարի անց»։

Անդրադառնալով երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո Բին Ֆարհանի Թեհրան կատարած այցին, էմիրաթական «National» թերթը գրել է, որ Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը պատրաստվում է Իրանի նախագահին փոխանցել Սաուդյան Արաբիա այցելելու՝ այդ երկրի թագավորի հրավերը։

The Associated Press-ը նույնպես անդրադարձել է այցին և Իրանի նախագահի հետ հանդիպմանն ու Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան պաշտոնական վերաբացմանը։

Image Caption

Պակիստանյան «Դան» թերթը գրել է, որ Սաուդյան Արաբիայի արտգործնախարարի այցը Թեհրան տեղի է ունենում վերջին ամիսներին Չինաստանի միջնորդությամբ երկու երկրների միջև հարաբերությունների վերականգնումից հետո, հավելելով, որ Իրանը մինչ այս վերաբացել է Սաուդյան Արաբիայում իր դիվանագիտական կառույցները։