Տ. Սեպուհ Ս.արք. Սարգսյանն ընդունեց Իրանի Մշակույթի և Իսլամական հարաբերությունների կազմակերպության ներկայացուցիչներին
Տ. Սեպուհ Ս.արք. Սարգսյանն ընդունեց Իրանի Մշակույթի և Իսլամական հարաբերությունների կազմակերպության ներկայացուցիչներին:
Հունիսի 20-ին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսյանը, իր գրասենյակում ընդունեց Իրանի Մշակույթի և Իսլամական հարաբերության կազմակերպության՝ Կրոնների և մշակույթների երկխոսության բաժնի փորձագետներ` տկն. Ռաշիդ Բեյգիին, պրն. Ամերիին և պրն. Ազադին, ովքեր Սրբազան Հոր աջակցությամբ ծրագրավորելու են առաջիկա ամիսներում Մշակույթի և Իսլամական հարաբերության կազմակերպության և Հայոց Առաքելական Եկեղեցու (Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության) հետ կայանալիք համագումարը։
Բանակցությունների ընթացքին, Սրբազան Հայրն առկա մարտահրավերներից ելնելով առաջադրեց «Կրոնը և հոգևորականը, որպես գործնական օրինակ երիտասարդների համար ». թեման, կազմակերպության կողմից ևս առաջարկվեց «Ընտանիքը և նրա դիմաց նետված մարտահրավերները» թեման։ Նշելի է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի և Իրանի Մշակույթի և Իսլամական միջազգային հաղորդակցության կենտրոնի տնորեն հոջ. Իմանիփուրի քննարկումներից հետո Թեհրանում կկայանա հիշյալ համագումարը՝ Վեհափառ Հայրապետի մասնակցությամբ։