Մորա.ՀԳՀԾ-ն լավագույն տարբերակն է
ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորան ՀԳՀԾ-ն որակել է որպես Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ լավագույն տարբերակը:
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Մորան ուրբաթ օրն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է,-«Եվրամիության համար ՀԳՀԾ-ն լավագույն հնարավոր շրջանակն է, եթե ոչ միակը, Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային հանրության օրինական մտահոգությունները փարատելու համար»:
Անցած չորեքշաբթի օրը Մորան Կատարի Դոհա քաղաքում հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Ալի Բաղերի Քանիի հետ և իր թվիթերյան միկրոբլոգում գրել է,-«Երկու կողմերը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերի լայն շրջանակ, ներառյալ ՀԳՀԾ-ի շուրջ բանակցությունների հետագա ուղիները»:
Անցած շաբաթ եվրոպական եռյակի ներկայացուցիչները երկրորդ անգամ հանդիպեցին Ալի Բաղերի Քանիի հետ պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունների ընդմիջումից հետո, որոնք դադարեցվել էին անցյալ տարվա սեպտեմբերից՝ քաղաքական որոշումներ կայացնելու ամերիկյան կողմի ձգձգման պատճառով։