ԻԻՀ բանակը դառապարտել է Շվեդիայում Ղուրանի անարգւոմը
ԻԻՀ բանակը տարածել է հայտարարություն, որում դատապարտել է Ղուրանի անարգումը:
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարության մեջ ասված է. «Շվեդիայում հակաիսլամիստների գործողությունները, չնայած որոշ համաշխարհային հանցագործների աջակցությանը, հավանության չեն արժանանում ոչ մի ազատ մարդու, հասարակության կամ երկրի կողմից, որն աջակցում է համաշխարհային խաղաղությանը, միասնությանը և անվտանգությանը»:
Հայտարարության մեջ ասված է. «Ղուրանի լույսը երբեք չի նվազել մարդկային սրտերում, և արևմտյան որոշ երկրներում տեղի ունեցող դաժան գործողությունները ոչ միայն չեն խաթարի այս Սուրբ գրքի նկատմամբ հավատքին, այլ ավելի միասնական կդարձնեն իսլամ աշխարհը, հատկապես Հաջի ուխտագնացության օրերին»: